Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արխիվն էլ են «նորացնելու»

Արխիվն էլ են «նորացնելու»
29.06.2018 | 03:51

Վերջերս աշխատանքից ազատվեց Հայաստանի ազգային արխիվի երկարամյա տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա հրաժարականը պայմանավորված էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի պահանջով, սակայն այս որոշումը արխիվի կոլեկտիվը, մեր տեղեկություններով, բավական բացասական է ընդունել:
Ի դեպ, նոր իշխանությունը Վիրաբյանին փոխարինող դեռ չի գտել, իսկ արխիվի աշխատակիցները տարակուսում են, թե երկու աշխատակցի բողոքի հիման վրա ինչպե՞ս կարելի է մարդուն աշխատանքից ազատել: Ավելին, նրանք մտահոգված են, որ նոր կառավարության մոտեցման համաձայն հնարավոր է մի երիտասարդ կադր նշանակվի տնօրենի պաշտոնում, որն անգամ պատկերացում չունենա, թե ինչ է արխիվը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3009

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ